Wednesday, February 9, 2011

ԵԽ. Հայաստանում էթնիկ փոքրամասնությունների հանդեպ բռնություն չի գործադրվում

News.am. 8-2-2011- Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների վիճակի մասին զեկույցը։ Փորձագետները 2007 թվականի համեմատութամբ Հայաստանում զգալի առաջընթաց են արձանագրել։
Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկել էթնիկ փոքրամասնությունների կրթության եւ մշակույթի պահպանման հարցերի ուղղությամբ։ Հայաստանում չկա էթնիկ փոքրամասնությունների լեզուներով ծրագրերի հեռարձակման արգելք։
Ինչպես եւ առաջ, այժմ էլ Հայաստանում հակաիսլամական բավական ցածր տրամադրություններ կան։
Երկրում նկատվում է կրոնական ազատությունների դեմ անհանդուրժողականություն։ Կրոնական փոքրամասնության հետեւորդները ենթարկվում են խտրականության։

No comments: