Wednesday, February 9, 2011

Ամերիկուհին օճառ ու լվացքի փոշի է ուտում

Tert.am. 8-2-2011- Առաջին անգամ ֆլորիդացի Թեմփեստ Հենդերսոնը լվացող միջոցները մի քանի տարի առաջ է համտեսել։
Աղջիկը հիշում է, որ մատները թաթախել է լվացքի փոշու մեջ, համտեսել այն, և փոշու համն իրեն դուր է եկել, ինչից հետո նրա մոտ աստիճանաբար կախվածություն է առաջացել լվացքի փոշու նկատմամբ։
Լվացքի փոշուց հետո ցնցուղ ընդունելիս Թեմփեստն սկսել է համտեսել օճառի պղպջակներ, ինչից հետո հերթը հասել է օճառի կտորներին։ Աղջիկը քաջ գիտակցել է, որ այդ ամենը վնասակար է, սակայն չի կարողացել կանգ առնել՝ շաբաթական ուտելով 5 կտոր օճառ։
Կես տարի շարունակ լվացող միջոցներ «ուտելուց» հետո Թեմփեստը որոշել է դիմել բժիշկների, որոնք նրա մոտ հայտնաբերել են հազվադեպ հանդիպող հիվանդություն, որը բնորոշվում է անուտելիի (ինչպես, օրինակ, մետաղը, պլաստիկ իրերը կամ ապակին) նկատմամբ մեծացող ախորժակով։
Սակայն ի տարբերություն, ասենք, կավիճ սիրողների, որոնք պարզապես օրգանիզմում կալցիումի պակաս են զգում, այս դեպքում պատճառն, ամենայն հավանականությամբ, հոգեբանական է։

No comments: