Tuesday, February 8, 2011

Եղբայրական գերեզմանում թաղվածները թուրք զինվորների կողմերից սպանված PKK-ականներն են եղել

HayNews.am. 8-2-2011- Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել Բիթլիս նահանգում հայտնաբերված մարդկային ոսկորների հետ կապված պատմությունը: Նշենք, որ Բիթլիսում հողային աշխատանքներ կատարելիս գետնի տակից մարդկային ոսկորներ էին հայտնաբերվել, ինչը բազում խոսակցությունների առիթ էր տվել:
Ինչպես փոխանցում է Milliyet-ը, Թուրքիայի Ժանդարմերիան հայտարարել է, որ ոսկորները պատկանում են 1999 թվականի սեպտեմբերին փոխհրաձգության արդյունքում սպանված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK-ի) 15 զինյալներին:
Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիսի-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում:
Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող մոտ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական են համարում աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն:

No comments: