Thursday, March 10, 2011

Թուրքական կուսակցություններն ընտրություններին կարող են ներկայացնել մոտ 15 000 թեկնածու

HayNews.am. 9-3-2011- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրություններին կարող է մասնակցել մոտ 15000 թեկնածու: Այս մասին հայտնում է Cumhuriyet-ը` հղում կատարելով ընտրական հանձնաժողովի տվյալներին:
Այսպիսով, ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցել է 27 քաղաքական կուսակցություն:
Ըստ թուրքական օրենքների, յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրել 550 թեկնածու (Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հենց այդքան պատգամավորական աթոռ ունի):
Եթե 27 կուսակցություններից յուրաքանչյուրն առաջադրի 550 թեկնածու, ապա նրանց ընդհանուր թիվը կկազմի 14850:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 12-ին:

No comments: