Thursday, March 10, 2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ Է ԱՆՑԵԼ ՄԱԿ-ՈՒՄ

Այսօր, Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Անվտանգության խորհրդի հարցերով ՄԱԿ-ի բաժանմունքի տնօրեն է նշանակել Մովսես Աբելյանին:
Աբելյանն ունի բազմակողմ դիվանագիտության 20 ամյա փորձ, նախագահել է ՄԱԿ-ի տարբեր մարմինների աշխատանքը: 2003թ.-ից ի վեր նա վարչական ու բյուջետային հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 5-րդ կոմիտեի քարտուղարն էր:1998-2003թթ.-ի ընթացքում զբաղեցնում էր ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնը և ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

No comments: