Friday, March 11, 2011

ԵԱՀԿ գործող նախագահը մարտի 17–18–ին Երևանում կլինի

Tert.am. 10-3-2011- ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աջուբալիսը հաջորդ շաբաթ կայցելի տարածաշրջան։
Այցի շրջանակում Աջուբալիսը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների, կուսակցությունների առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից։
Հանդիպման ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանի և ԵԱՀԿ–ի համագործակցությունը։
Աջուբալիսը Բաքվում կլինի մարտի 13 –14–ին, Թբիլիսիում՝ մարտի 15–16 –ին, իսկ Երևանում՝ մարտի 17–18–ին։

Աջուբալիսը նաև ասուլիսներ կտա Բաքվում, Թբիլիսիում և Երևանում։

No comments: