HayNews.am, 10-3-2011- Թուրքական Radikal պարբերականի հոդվածագիր Ֆեհիմ Թաշթեքինն անդրադարձել է արաբական աշխարհում գրանցված հուզումներին և նրանց ազդեցությանը Կովկասի վրա:«Արաբական աշխարհում ընթացող հեղափոխությունների կրակն աստիճանաբար հասնում է այնտեղ, որտեղ մեծ ազդեցություն ունի Ռուսաստանի բռնակալությունը:Հայաստանում, Ադրբեջանում ևս ընդդիմությունը սկսել են մտածել հեղափոխության մասին։ Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ ընդդիմությունը մարտի 1-ին նման մի փորձ կատարեց, սակայն հանրահավաքին միացավ մոտ 10 հազար մարդ, և հեղափոխության հույսը կորուսվեց։ Տեր-Պետրոսյանը ևս մեկ փորձ է անելու առաջիկայում…»:
«Ադրբեջանցի երիտասարդները Facebook սոցիալական ցանցի միջոցով պատրաստվում են մարտի 11-ին զանգվածային ակցիա կազմակերպել Բաքվի Ազատության հրապարակում և պահանջել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը: Բողոքի ակցիան ստացել է «Մեծ ժողովրդական օր» անվանումը։
Ադրբեջանական իշխանություններն այժմ անում են հնարավորինս, որպեսզի խափանեն երիտասարդների նախաձեռնությունը»:
Radikal-ի հոդվածում խոսվում է Ալիևի քայլերի մասին, ում վարչակարգը ծիծաղելի պատճառներով բանտ է նետում բողոքի ակցիայի կազմակերպիչներին, ամեն կերպ փորձում վիժեցնել հեղափոխության փորձերը:
«Այդ պատճառով Ալիևը թեժացնում է արցախյան հակամարտությունը, որպեսզի փրկվի արաբական կրակից»:
«Այնուամենայնիվ, արաբական աշխարհի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրադարձությունների միջև հսկայական տարբերություն կա: Ադրբեջանում իշխանության հենասյուները ոստիկանությունն ու հատուկ ծառայություններն են` ի տարբերություն Եգիպտոսի, որտեղ բանակն է վարչակարգի երաշխավորը»:
«Ադրբեջանի բանակը չի կարող Ալիևին ասել, որ նա հեռանա։ Միևնույն ժամանակ Ադրբեջանում իսլամական ընդդիմությունը դեռ նոր է ձևավորվում` ի տարբերություն Եգիպտոսի, ուր վաղուց գործում է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը»,-կարդում ենք Radikal-ի հոդվածում:

No comments:
Post a Comment