HayNews.am. 2-3-2011- Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Զոնգուլդաք նահանգի Չայջումայի քաղաքապետին դատապարտել են 3 ամիս 3 օր ազատազրկման` «հայհոյելու» համար:
Ինչպես փոխանցում է DHA-ը, Չայջումայի քաղաքապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Միթհաթ Գյուլսենը կանաչ տարածքում դպրոց կառուցելու իր որոշմանը դեմ արտահայտված «Չայջումայի ժողովրդավարության պլատֆորմի» անդամներին բնութագրել է «PKK-ականներից ավելի վտանգավոր», ինչի պատճառով էլ վերջիններս դիմել են դատարան:
Դատարանը մեղավոր է ճանաչել քաղաքապետին` հայցվորների «արժանապատվությունը վիրավորելու» մեջ և դատապարտել նրան 3 ամիս 3 օրվա ազատազրկման:
Դատարանը մեղավոր է ճանաչել քաղաքապետին` հայցվորների «արժանապատվությունը վիրավորելու» մեջ և դատապարտել նրան 3 ամիս 3 օրվա ազատազրկման:
No comments:
Post a Comment