Friday, March 11, 2011

38 թուրք միլիարդատերեր՝ Forbes–ի վարկանշային աղյուսակում

Tert.am. 10-3-2011- Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց հերթական վարկանշային աղյուսակը, որում ներառվել են 38 թուրք գործարարներ։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ անցած տարվա համեմատ Թուրքիայում միլիարդատերերի թիվն աճել է 10–ով։
Forbes–ի աղյուսակում 4 միլիարդ դոլար կարողությամբ 268–րդ հորիզոնականն է զբաղեցնում Չուքուրովա հոլդինգի սեփականատեր Մեհմեդ Էմին Քարամեհմեդը, իսկ աղյուսակում ընդգրկված 38 միլիարդատեր թուրքերի ցուցակը եզրափակում է Genel Enerji-1 ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մեհմեդ Սեփիլը։ Նա 1 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցնում է 1140 հորիզոնականը։

No comments: