Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը երեկ մի հայտարարություն է տարածել, որտեղ անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների: 'Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում և բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել: Միայն բանակցությունները կարող են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հավասարակշռված քաղաքական լուծման բերել: Հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Ֆրանսիան իր գործընկերներ ԱՄՆ-ի և Ռուսաստանի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների հետ հաստատում է իր վճռականությունը` աջակցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, համաձայն նախագահներ Սարկոզիի, Օբամայի և Մեդվեդևի կողմից 2010 թ Մուսկոկայում և 2009 թ Լակիլայում առաջադրած սկզբունքերի` հասնել հավասարակաշռված քաղաքական լուծման միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ խարտիայի և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքորոշման հիման վրա:
No comments:
Post a Comment