Tert.am. 4-3-2011- Մի շարք արաբական երկրներում շարունակվող հակակառավարական ցույցերը կարող են տեղափոխվել Թուրքիա։ Այսպես է կարծում Թուրքիայի հետախուզության նախկին վերլուծաբան Մահիր Քայնաքը։
«Հավանական է, որ նմանատիպ իրավիճակ նկատվի նաև Թուրքիայում, մասնավորապես երկրի արևելյան և կենտրոնական շրջաններում»,– Trend–ին հեռախոսով հայտնել է Քայնաքը։
Թուրքիայի տնտեսապես հետամնաց արևելյան շրջանները բնակեցված են հիմնականում քրդերով, որոնց մեջ կան նաև ծայրահեղ անջատողական «Քրդստանի բանվորական կուսակցության» անդամներ։
Միաժամանակ Քայնաքը հայտարարել է, որ արաբական երկրների այս իրադարձություները դրական կանդրադառնան տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի վրա։
2011թ. սկզբից Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում, մասնավորապես Թունիսում, Եգիպտոսում, Բահրեյնում, Եմենում և Լիբիայում տեղի ունեցան զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք Թունիսում ու Եգիպտոսում արդեն հանգեցրել են իշխող վարչակարգերի տապալմանը։

No comments:
Post a Comment