Tert.am. 8-9-2010- Բելգիայի կառավարության ձևավորման շուրջ բանակցությունները հերթական անգամ փակուղի են մտել։ Վալոնների առաջնորդ Էլիո դի Ռուպոն վայր է դրել բանակցային գործընթացի պատասխանատուի իր լիազորությունները։ Նոր միջնորդները ստիպված են լինելու ամեն բան սկսել զրոյից, սակայն շանս, որ նրանց կհաջողվի ելք գտնել եռամյա քաղաքական ճգնաժամից, փաստացի չկա։
Փորձագետները կարծում են, որ ֆրանսախոս Վալոնիայի ու հոլանդախոս Ֆլանդրիայի միջև տարաձայնություններն անլուծելի են, և որ նախկինում երկիրը երբեք այսքան մոտ չի եղել մասնատմանը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին հաղթեցին ֆլամանդացի անջատողականներն ու վալոնացի սոցիալիստները, որոնց բաժանում են ոչ միայն լեզվական տարբերությունները, այլև տրամագծորեն հակառակ քաղաքական ու տնտեսական ծրագրերը։
Աջակողմյան «Ֆլամանդյան նոր դաշինք» կուսակցության առաջնորդ Բարտ դը Վեվերը ցանկանում է, որ տնտեսապես զարգացած հոլանդախոս Ֆլանդրիային շնորհվի առավելագույն ինքնավարություն՝ ընդհուպ մինչև նրա անջատումը՝ Եվրամիությանը ինքնուրույն անդամակցելու համար։ Նրա կարծիքով՝ երկրի մասնատման ճանապարհին անհրաժեշտ է, որ Բելգիան վերափոխվի կոնֆեդերատիվ պետության։ Սակայն ավելի հետամնաց ֆրանսախոս Վալոնիայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Էլիո դի Ռուպոն պնդում է, որ Բելգիայի պետական կառուցվածքը հարկ է պահպանել։ Մոտ երեք ամիս էր, ինչ կողմերի սկզբունքայնությունը թույլ չէր տալիս հաջողության հասնել կառավարության ձևավորման հարցում։
Կուսակցությունների առաջնորդները չէին կարողանում պայմանավորվածության գալ հետևյալ երեք հարցերի շուրջ՝ Բրյուսել-Հալե-Ուիլվորդ երկլեզու ընտրական շրջանի վարչական բաժանում, իշխանության բաժանում շրջաններում և մայրաքաղաք Բրյուսելի բյուջեի ֆինանսավորում։ Հենց այս խնդիրներն էին, որ վաղաժամկետ ընտրությունների անցկացման պատճառ դարձան։
Իրադրության վատթարացումից խուսափելու համար թագավոր Ալբերտ 2-րդն անմիջապես նոր միջնորդներ է նշանակել։ Եթե նրանց նույնպես չհաջողվի կառավարություն ձևավորել, Բելգիան ստիպված կլինի ևս մեկ անգամ վաղաժամկետ ընտրություններ անցկացնել։ Քաղաքագետները զգուշացնում են, որ այդ դեպքում երկրին ֆլամանդական ընտրազանգվածի կտրուկ արմատականացում է սպասվում։ Չի բացառվում, որ հոլանդախոս անջատողականներն էլ ավելի շատ ձայներ ստանան խորհրդարանում, և այդ ժամանակ կոալիցիոն կառավարության մասին արդեն խոսք անգամ չի լինի. երկիրը կհայտնվի մասնատման սահմանագծին։

No comments:
Post a Comment