News.am. 4-3-2011- Անկարայի Քըզըլայ եւ Ստամբուլի Թաքսիմ հրապարակներում հավաքված բազմաթիվ լրագրողներ իրենց բողոքն են հայտնել «Էրգենեկոն» գործի անվան տակ 9 լրագրողների ձերբակալությունների կապակցությամբ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 25 լրագրողական կազմակերպություններ ներառող «Լրագրողների ազատության պլատֆորմ»-ի ժամանակավոր առաջնորդ «Թուրքիայի լրագրողների արհմիության» կողմից կազմակերպված բողոքի ակցիաները մեծ արձագանք են գտել լրագրողների շրջանակներում։
Թուրք լրագրողները հավաքվել են Ստամբուլի Թաքսիմի հրապարակում, որից հետո երթով շարժվել Գալաթասարայ։ Երթի ընթացքում լրագրողների մոտ եղել են «Ազատություն լրագրողներին. 61 լրագրող բանտում է», «Ազատ մամուլը չի կարող լռեցվել», «Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, ձեռքդ մամուլից հետ քաշի», «Ահմեդ Շեները մեր հպարտությունն է» եւ այլ կարգախոսներով պաստառներ։
Լրագրողների կազմակերպած բողոքի ակցիային մասնակցել է նաեւ 2007-ին սպանված, հայտնի լրագրող, Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի անդամները։
Նշենք, որ Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում մարտի 3-ի առավոտյան մի շարք անձանց տներում խուզարկություններն ավարտվել են ձերբակալություններով, որոնց մեջ է հայտնվել նաեւ Դինքի սպանության մասին գիրք գրած, Milliyet-ի թղթակից Նեդիմ Շեները։
Նեդիմ Շեների բնակարանի խուզարկությունը ավարտելուց հետո նրան ձերբակալել եւ տեղափոխել են ոստիկանություն։ Ոստիկանական մեքենան նստելիս լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցրել են, թե ձերբակալվե՞լ է։ «Այո, Հրանտի համար, արդարության համար»,-ասել է Նեդիմ Շեները եւ նստել մեքենան։ Այդ ընթացքում փողոցում հավաքված հարեւաններն ու անցորդները ծափերով են ողջունել Շեների խոսքը։
Նշենք, որ Նեդիմ Շեների հրատարակած «Դինքի սպանությունը եւ հետախուզության ստերը» գիրքը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որի պատճառով լրագրողի դեմ ոստիկանությունը դատական հայց էր ներկայացրել, սակայն դատարանը ի վերջո արդարացրել է նրան։

No comments:
Post a Comment