Saturday, March 5, 2011

Շփման գծում հայ զինվոր է սպանվել

Երեկ ժամը 14:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման հետևանքով զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող` 1991թ. ծնված Գրիգոր Արամի Շախկյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ Պաշտպանության բանակից։
Հատկանշական է, որ սա վերջին երկու օրերի ընթացքում արձանագրված երկրորդ միջադեպն է, որը, ինչպես նշվում է ՊԲ հաղորդագրությունում, բացառապես պայմանավորված է ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների նախահարձակ գործողություններով: Հիշեցնենք, որ նախօրեին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Ջրաբերդի մերձակա պաշտպանական դիրքերից մեկում վիրավորվել էր ժամկետային զինծառայող Հովհաննես Աշոտի Ավդալյանը:

No comments: