Panorama.am. 3-3-2011- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ծիրանի» ՀԿ նախագահ Նարեկ Աշուղաթոյանը հայտնեց, որ 15 օր է արդեն իրականացնում են հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված «Փրկենք հուշարձանները» նախագիծը:
Նա նշեց, այս ծրագիրը նպատակ ունի ի մի բերել հայկական հուշարձաններին վերաբերող տարաբնույթ հրատապ խնդիրներ և որպես վերջնարդյունք` այդ խնդիրներն ուղղել համապատասխան գերատեսչությունների: Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում ստեղծվել է sos.tsirani.am կայքը: «Յուրքանչյուր անհատ եթե նկատում է որևէ հուշարձանի պահպանությանն առնչվող խնդիր, կարող է լուսանկարել և այն ուղղարկել վերոնշյալ կայքի հասցեին` ներկայացնելով հուշարձանին առնչվող խնդիրը»,-ասաց նա:
Ըստ բանախոսի, այս կայքի առանձնահատկությունն այն է, որ եթե տեղադրվում է հրատապ տեղեկատվություն հուշարձանի մասին, ապա այն անմիջապես ուղարկվում է համապատասխան պատկան մարմիններին և անհատներին`անհրաժեշտ լուծման ակնկալիքով: «Մեր գերխնդիրն է հավաքել տեղեկատվությունը և շատ հրատապ կերպով այն ներկայացնել իրավասու մարմիններին ` կանխելու համար հուշարձանի քանդումը կամ ոչնչացումը: Տեղեկատվությունը տրամադրելուց հետո մենք հետամուտ ենք լինելու խնդիր լուծմնա համար: Մենք այս ծրագիրն իրականացնում ենք, քանի որ շատ մտահոգ են հայկական հուշարձանների խնդրով»,- հավելեց նա:
Նարեկ Աշուղաթոյանը նշեց, որ կայքն արդեն գործում է 10 օր և արդեն կայքի հասցեին անհատների կողմից ուղարկվել է շուրջ 11 հուշարձանի լուսանկար, որտեղ նշված է նաև հուշարձաններին առնչվող խնդիրները: «Այս խնդիրները եկող շաբաթ կուղարկվեն համապատասխան լսարանին` առկա խնդիրների լուծման ակնկալիքով»,- ասաց Նարեկ Աշուղաթոյանը:
ՀԿ-ի նախագահի խոսքով, կայքի հասցեին կարող են ուղարկել ոչ միայն Հայաստանի հայկական հուշարձաններին վերաբերող խնդիրները, այլև Հայաստանից դուրս հայկական հուշարձաններին առնչվող խնդիրներ:

No comments:
Post a Comment