Երկօրյա պաշտոնական այցով Երեւանում գտնվող Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյն այսօր` մարտի 31-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրան ուղեկցել են Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Կալմի-Ռեյը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ապա ջրել դեռեւս 2006-ին իր ԱԳ նախարար եղած ժամանակ իր կողմից տնկած եղեւնին:
Հայոց ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Շվեյցարիայի նախագահին է ներկայացրել 20-րդ դարասկզբին տեղի ունեցած ողբերգության մանրամասները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այցի շրջանակներում Շվեյցարիայի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, կայցելի Մայր Աթոռ սուրբ Էջմիածին եւ հանդիպում կունենա Գարեգին Բ-ի հետ, կայցելի Գանձարան եւ Մայր տաճար:
Միշելին Կալմի-Ռեյը կմասնակցի նաեւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացման արարողությանը:
Պաշտոնական այցի երկրորդ օրը Շվեյցարիայի նախագահը կմեկնի Գյումրի, որտեղ կայցելի «ԿԱԶԱ» շվեյցարական հումանիտար հիմնադրամ:

No comments:
Post a Comment