
«Մենք մեր քաղաքացիներին չենք տարբերակում ըստ ազգային պատկանելության»,-նշել է Էրդողանը, ով ամիսներ առաջ սպառնում էր «Թուրքիայից արտաքսել 70 հազար ապօրինի ներգաղթած հայերի»:
«Շատ ենք գնահատում Միացյալ Նահանգերում դասախոսությամբ զբաղվող թանկագին մեր ընկերոջը: Նրան կանչել ենք, հանդիպում ենք ունեցել: Նշել ենք` հավատում ենք, որ նա մեր երկիրը կարող է ներկայացնել ամենալավ ձևով: Նշեց, որ ներկայումս աշխատում է շատ կարևոր գիտական թեմայի վրա: Ասաց մեզ, որ վերջացնելուն պես մեր տրամադրության տակ կլինի»,-նշել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ օրերս տեղեկություններ հայտնվեցին, որ պաշտոնական Անկարան պատրաստվում է Աջեմօղլուին նշանակել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնում: Ավելի ուշ պարզ դարձավ, որ խոսքը Ֆրանսիայում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Անկարայի մշտական ներկայացուցչի պաշտոնի մասին է:
Այնուամենայնիվ, ամերիկաբնակ հայազգի տնտեսագետը մերժեց այդ առաջարկը` նշելով, որ ներկայումս կենտրոնացած է գիտական կարիերայի վրա:
Թեմայի վերաբերյալ այլ նյութեր`
- Պոլսահայ տնտեսագետը մերժեց Անկարայի` Ֆրանսիայում Թուրքիայի ներկայացուցիչ լինելու առաջարկը
- Թուրքիան Փարիզում հայազգի դեսպան կնշանակի
- Պոլսահայ տնտեսագետը 88-րդն է Foreign Policy-ի ցուցակում- Պոլսահայ տնտեսագետը սպասում է իր Նոբելյան մրցանակին
No comments:
Post a Comment