News.am. 3-3-2011- Եգիպտոսի բանակը, որն իր վրա է վերցրել երկրի կառավարումը նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո, պատրաստ է երկրի ժողովրդավարական համակարգի անցնելուն: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը՝ Կահիրեում այդ երկրի զինված ուժերի բարձրագույն խորհրդի ղեկավար, գեներալ-ֆելդմարշալ Մուհամեդ ՀուսեյնԹանթաուի հետ հանդիպման ժամանակ:
«Բարձրագույն խորհուրդը հաստատել է իր մտադրությունը՝ շարունակել անցումը դեպի ժողովրդավարություն: մենք կարծում ենք, որ այդ գործընթացը պետք է այնպես ավարտվի, որպեսզի բավարարի եգիպտական ժողովրդի բոլոր շերտերին: Եգիպտոսը պետք է անցնի ժողովրդավարության, խորհրդարանական եւ սահմանադրական համակարգի եւ դառնա տարածաշրջանի հզորագույն երկրներից մեկը, իսկ ժողովուրդը լինի երջանիկ»,- ասել է Գյուլը:
Միաժամանակ նա նշել է, որ «բավարար չէ ունենալ հզոր բանակ, պետք է նաեւ ժողովրդի աջակցությունը վայելող քաղաքական համակարգ ու տնտեսական հիմք ունենալ»:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում բողոքի գործողությունները սկսել են հունվարի 25-ից։ Ցուցարարները պահանջում էին երկրի նախագահի հրաժարականը։ Շուրջ 3 շաբաթ ընթացող բողոքի ակցիաներից ու բախումներից հետո փետրվարի 11-ին հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց եւ իշխանությունը հանձնեց բանակին: Բանակի ղեկավարությունը դադարեցրեց Սահմանադրության գործունեությունը, ցրեց խորհրդարանը եւ հաստատեց ժամանակավոր կառավարությունը՝ Ահմեդ Շաֆիկ գլխավորությամբ: Այսօր հրաժարական է տվել նաեւ Շաֆիկը, իսկ նոր կառավարություն ձեւավորելու լիազորությունը բանակի ղեկավարությունը տվել է տրանսպորտի նախկին նախարար Իսամ Շարաֆին:

No comments:
Post a Comment