News.am. 4-3-2011- Հայաստանին անհրաժեշտ են կանայք, ովքեր առաջնորդող դեր կստանձնեն երկրի առջեւ ներկայումս ծառացած խնդիրներին դիմակայելու գործում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, մարտի 3-ին ելույթ ունենալով Հայաստանում Ամերիկյան Համալսարանում 2011 թվականի մենթորական ծրագրի բացման ժամանակ:
Այս ծրագիրը կքաջալերի երիտասարդ կանանց զարգացնել իրենց մասնագիտական հետաքրքրությունները եւ տաղանդը` միաժամանակ հասարակությանը տրամադրելով խորհրդատու-ուղղորդողի իրենց ծառայությունը:
Բացման ելույթներով հանդես են եկել դեսպան Յովանովիչը եւ դոկտոր Դանիելյանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱՄՆ դեսպանատնից, իր խոսքում դեսպան Յովանովիչը նշել է, որ «Կանայք կազմում են Հայաստանի բնակչության 50 տոկոսից ավելին եւ յուրաքանչյուր կնոջ տաղանդը, ուժը եւ խիզախությունը Հայաստանի համար անհրաժեշտ են: Ոչ մի երկիր չի կարող իրեն թույլ, որ անտեսվի իր մարդկային ներուժի կեսը»: Նա շնորհավորել է կանանց իրենց մասնակցությունը ծրագրում ցուցաբերելու առիթով եւ մաղթեց նրանց մեծամեծ հաջողություններ:

No comments:
Post a Comment