PanARMENIAN.Net – 4-3-2011- Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հարցերին:
Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումների հեռարձակման տարածքի ընդլայնմանը, այդ թվում` Սփյուռքում:
Երկրի ղեկավարը նշել է, որ այդ գործընթացն Արցախի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ նպաստում է նաև արտերկրում ԼՂՀ ճանաչելիության գործընթացին, և ներհայկական կապերի ամրապնդմանը:
Բակո Սահակյանը ողջունել է այս գործընթացին սատարելու Սփյուռքի հայրենակիցների պատրաստակամությունը՝ այն համարելով նախաձեռնության հաջող ընթացքի կարևոր գրավականներից մեկը:
Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

No comments:
Post a Comment