Wednesday, March 30, 2011

Թուրքիայում խուզարկում են աստվածաբանների բնակարանները

Tert.am. 30-3-2011- Թուրքիայում լայնամասշտաբ գործողություն է իրականացվում Մալաթիայի «Զիրվե» հրատարակչատան գործի շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ թուրք իրավապահները համաժամանակյա գործողություն են իրականացնում Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Քոնիայում, Տրապիզոնում, Մալաթիայում և Անթալիայում։
Լայնամասշտաբ գործողության շրջանակում ներկա պահին խուզարկություններ են իրականացվում աստվածաբանության պրոֆեսորներ Զեքերիա Բեյազի, Աբդուրահման Քյուչյուքի և Միջերկրածովյան համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչի տեղակալ, պրոֆեսոր Շահին Ֆիլիզի բնակարաններում։
Հիշեցնենք, որ 2007 թվականի ապրիլին 5 թուրք երիտասարդներ ներխուժել էին Մալաթիայի քրիստոնեական գրականություն հրատարակող «Զիրվե» հրատարակչատուն և առանձնակի դաժանությամբ սպանել հրատարակչատան աշխատակիցներ Գերմանիայի քաղաքացի Թիլման Էքհարթ Գեսկեին ու Թուրքիայի քաղաքացիներ Նեջաթի Այդընին և Ուղուր Յուքսելին:

No comments: