Wednesday, March 30, 2011

Դիպուկահարների հեռացումը շփման գծից դրական արդյունքների կհանգեցնի. ԵԱՀԿ գործող նախագահ

Tert.am. 30-3-2011- Այն, ինչ կողմերին առաջարկում են Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, տեղաշարժերի համար լուրջ հիմք է։ Այսպիսի հայտարարություն է արել ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը՝ լիտվական DELFI պարբերականի հետ հարցազրույցում:
«Մինսկի խումբը, սակայն, կողմերի խնդիրը չի լուծի։ Նա կարող է առաջարկել ցանկացած պլան, սակայն եթե չլինի բոլոր կողմերի քաղաքական կամքը, որևէ մեկն իրադրությունը լուծման կողմը չի տեղաշարժի»,– ասել է Աժուբալիսը։
ԵԱՀԿ գործող նախագահը կրկին ընդգծել է, որ շփման գծից դիպուկահարների դուրս բերումը դրական արդյունքների կհանգեցնի:
Ամփոփելով Հարավային Կովկասի տարածաշրջան կատարած իր այցը՝ նա ասել է. «Այնտեղգտնվելով՝ ես խիստ անհանգստություն արտահայտեցի այն առնչությամբ, որ երկու կողմերն էլ [հայկական և ադրբեջանական կողմերը – Tert.am] ուժեղ զինվում են։ Դա վկայում է վստահության բացակայության մասին, իսկ բանակցությունները տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ լարվածություն չկա»:
Տարածաշրջան կատարած այցի շրջանակում՝ ԵԱՀԿ գործող նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը մարտի 13-14–ը եղավ Բաքվում, մարտի 15-16
–ը Թբիլիսիում, մարտի 17-18-ը Երևանում։

No comments: