Wednesday, March 2, 2011

Իգոր Կորոտչենկո. Մոսկվան պետք է C-300 առաքի ինչպես Ադրբեջանին, այնպես էլ՝ Հայաստանին

Լեռնային Ղարաբաղում հակամարտություն թույլ չտալու համար անհրաժեշտ է հավասարակշռել կողմերի ռազմական հնարավորությունները: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանրային խորհրդի անդամ, «Նացիոնալնայա օբորոնա» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն` «Գոլոս Ռոսիի»-ին տված հարցազրույցում:
«Մասնավորապես, ես համոզված եմ, որ պետք էր Ադրբեջանին C-300-ներ առաքելու պայմանագրի դիմաց անհատույց կամ լիզինգային ծրագրով Հայաստանին նման համակարգեր առաքեինք: Ընդ որում, դրանք պետք է գտնվեին հայկական ազգային ռազմական վերահսկողության տակ»,- ասել է Կորոտչենկոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, շատ հայ քաղաքագետներ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ մտավախություն ունեն Ադրբեջանին C-300-ներ վաճառելու կապակցությամբ:

No comments: