Thursday, April 7, 2011

Վանի քուրդ քաղաքապետի դեմ տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել

News.am. 7-4-2011- Վանի գլխավոր դատախազությունը Վանի քաղաքապետ, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ Բեքիր Քայայի դեմ հետաքննություն է սկսել ամբողջ աշխարհի կողմից քննադատվող տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ 2011-ի մարտի 30-ին Վանում կայացել է Թուրքիայի ֆուտբոլի 2-րդ լիգայի Վանսփոր-Էլազըղսփոր հանդիպումը, որից հետո Վանի քաղաքապետը փորձել է իջնել խաղը սպասարկող դատավորների սենյակ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Քաղաքապետը ոստիկաններին բացատրել է, թե ինքը չի ցանկանում տեսնել դատավորներին, այլ նրանց սենյակի հարեւանությամբ գտնվող արարողակարգային սենյակ է մտնելու։
Ոստիկանությունը կրկին թույլ չի տվել՝ կիրառելով քաղաքապետի դեմ արցունքաբեր գազ։
Այս միջադեպից հետո քաղաքապետը հայատարությամբ է հանդես եկել լրատվամիջոցների համար, որի ընթացքում նրանից հարցրել են, թե ե՞րբ է դիմելու դատարան իր նկատմամաբ կիրառված բիրտ գործողությունների համար։ Քաղաքապետն ասել է, թե որ մեկը որ շներին բողոքի։
Քաղաքապետի այս խոսքերը առիթ են հանդիսացել, որ Վանի դատախազությունը հետաքննություն սկսի 301-րդ հոդվածով՝ պետության դատական մարմիններին, զինվորական կամ ոստիկանական մարմիններին ստորացնելու մեղադրանքով։
Նշենք, որ Հրանտ Դինքին եւ Օրհան Փամուքին եւս դատապարտել էին այս տխրահռչակ հոդվածով։

No comments: