Thursday, April 7, 2011

Վրաստանի քաղաքացիների 44 տոկոսի կարծիքով՝ իրենց երկրում ժողովրդավարություն չկա

Tert.am. 7-4-2011-Վրաստանի քաղաքացիների մոտ 44 տոկոսը կարծում է, որ իրենց երկրում ժողովրդավարությունը չկա։ Այսօր այսպիսի տվյալներ է ներկայացրել Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI)։
«Կա արդյո՞ք ժողովրդավարություն Վրաստանում» հարցին՝ հարցման մասնակիցների 44 տոկոսը «ոչ» է պատասխանել, 39 տոկոսը՝ «այո»։
2010 թ. հուլիսին անցկացված նմանատիպ մի հարցման ժամանակ, այդ նույն հարցին «այո» էր պատասխանել հարցման մասնակիցների 33 տոկոսը, «ոչ»՝ 46–ը։
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի նոր ուսումնասիությունն անց է կացվել մարտի 4–17–ը՝ Վրաստանի ողջ տարածքում։ Հարցմանը մասնակցել է 2893 մարդ։ Այս մասին հայտնում է վրացական GHN կայքը։

No comments: