Panorama.am. 5-4-2011- «Գիտեք, իմ համար առնվազն տարօրինակ է, երբ նման տեղեկություններ են տարածվում: Նախ սկսենք նրանից, որ մենք հայտարարել է, թե պատրաստվում ենք Ստեփանակերտի օդանավակայանը շահագործել, մեծածավալ շինարարություն ենք իրականացրել, սակայն մենք երբեք օդանավակայանի շահագործման կոնկրետ օր չենք հայտարարել»,- մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե մայիսի 9-ին նախատեսված Ստեփանակերտի օդանավակայի առաջին թռիչքը հետաձգվել է՝ Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, թե չնայած այն հանգամանքին, որ այս պահին օդանավակայանի վերակառուցման աշխատանքները լիովին չեն ավարտվել, սակայն աշխատանքների «առյուծի բաժինը» կարելի է ավարտված համարել:
Պատասխանելով Panorama.am-ին այն հարցին, թե տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ օդանավակայանի բացման հետաձգումը կապված է Ադրբեջանից հնչող սպառնալիքներին՝ արցախցի պաշտոնյան նշեց. «Նման բան չկա: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Երևան-Ստեփանակերտ իրականացվելիք առաջին չվերթի վերաբերյալ հայտարարությունը ծանրակշիռ պատասխան էր նմանատիպ բոլոր հայտարարություններին»:
Նա ընդգծեց, որ դեռևս մնում են որոշ տեխնիկական խնդիրներ ու դրանք լուծելուց հետո միայն պարզ կլինի, թե երբ օդանավակայանից չվերթներ կիրականացվեն:

No comments:
Post a Comment