PanARMENIAN.Net - 5-4-2011- Ադրբեջանի ամենաանորոշ և այդ իսկ պատճառով լարված արտաքին քաղաքական ոլորտն Իրանի հետ հարաբերություններն են: Վերջինս, որպես Ադրբեջանի համար խնդիրներ ստեղծի, պատրաստ է համագործակցել անգամ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն: Նա նշել է, որ տարածաշրջանում լավագույնը կարելի է համարել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կապերը: Ադրբեջանցի քաղաքագետի խոսքով, այդ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները գնալով ավելի բարեհաջող են զարգանում` Իրանում հակաարևմտյան քարոզչության ծավալմանն ու Արևմուտքի կողմից Իրանի շրջափակման ռեժիմի խստացմանը զուգընթաց, հաղորդում է Նովոստի-Ազերբայջանը:
Wednesday, April 6, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment