Wednesday, April 13, 2011

ԼՂՀ ԱԳՆ ԿՈՉԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵՔ

Զինված հակամարտություններից հետո խաղաղապահ և խաղաղ համագոյության թեմայով կլոր սեղանին մասնակցելու համար Կիպրոսից փորձագետների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ բողոքի կապակցությամբ Բրիտանական Միջազգային տագնապ կազմակերպության ղեկավարությունը հաղորդագրություն է տարածել, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը և տարածաշրջանի ղեկավարները տեղեկացված են եղել նախատեսվող կլոր սեղանների և հանդիպումների շարքի մասին:
Միևնուն ժամանակ հաղորդագրության մեջ կոնկրետ չի նշվում, որ հենց Ադրբեջանի արտաքին գերատեսչության հայտարարությունն է միջոցառման շուրջ անառողջ իրարանցման առիթ դարձել, այլ բավականին անորոշ կերպով խոսվում է ԶԼՄ-ներում որոշ հրապարակումների մասին, որոնք ստիպել են Միջազգային տագնապ-ին պարզաբանումներով հանդես գալ:
Բացի դրանից, հաղորդագրության մեջ հաստատվում է, որ կլոր սեղանի կազմակերպիչները նախօրոք բոլոր կողմերին ներկայացրել են սպասվող միջոցառումների մանրամասները և խորհրդատվություններ են անցկացրել տարածաշրջանի ղեկավարների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները խորհրդակցություն չեն անցկացրել կազմակերպիչների հետ և ոչ էլ խոչընդոտել են միջոցառման անցկացմանը:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը կոչ է անում միջազգային կազմակերպություններին հետագայում նոր թյուրիմացություններից խուսափելու համար իրերը կոչել իրենց անուններով:

No comments: