Thursday, April 7, 2011

Գերմանիայում ընդդիմադիր ադրբեջանական հեռուստաալիք է բացվել

Ադրբեջանում իշխանությունների կողմից օտարերկրյա ռադիոկայանների և հեռուստաալիքների գործունեության խոչընդոտումը արդիական է դարձրել ընդդիմադիր հեռուստաալիք ստեղծելու գաղափարը:
«Pia.az»-ի տեղեկացմամբ, արդեն գործողություններ են սկսվել ադրբեջաներենով հեռարձակվող նոր հեռուստաալիք ստեղծելու ուղղությամբ: Կայքի աղբյուրի համաձայն, նոր հեռուստաալիքը, որի կենտրոնական խմբագրությունը տեղակայվելու է Գերմանիայում, պետք է հեռարձակվի ինտերնետով:
Հեռուստաալիքը բացահայտ կերպով աջակցելու է ընդդիմությանը և կոչվելու է IPTV, այսինքն` Ictimai Palata TV (հանրային պալատի հեռուստաալիք):
Աղբյուրը նաև հայտնել է, որ IPTV-ի խմբագրությունը կազմավորվելու է հիմնականում արտասահմանում բնակվող ադրբեջանցիներից և կրթություն ստացող ուսանողներից:
«Արդեն այդ գործում ներգրավվել են մի քանի քաղաքական հալածյալներ, նախագծում կարող է տեղ զբաղեցնել նույնիսկ ճանաչված դեմք Միրզա Խազարը», -հայտնում է աղբյուրը:
Կայքը հայտնում է, որ վերջին օրերին ընդդիմադիր և անկախ տեղեկատվական ծրագրերը շարունակաբար հակերային հարձակումների են ենթարկվել, ինչը խթանիչ դեր է ունեցել նոր հեռուստաալիք ստեղծելու գործում ընդդիմության կողմից ավելի ակտիվ ջանքեր գործադրվելու համար:

No comments: