Thursday, April 7, 2011

Չավուշօղլուն Բաքվում հիշել է Ստեփանակերտի օդանավակայանի մասին

News.am. 6-4-2011- Մեկնարկել է ԵԽԽՎ նախագահ Մեվլյութ Չավուշօղլուի այցելությունն Ադրբեջան: Նրա նպատակն է մասնակցել աքվում կայանալիք Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումին:
Նա օդանավակայանում լրագրողներին հիշեցրել է, որ հունվարի վերջին շաբաթում որոշում է կայացվել վերականգնել ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը: «Դրանով մենք կատարել ենք ԵԽԽՎ-ի 2005-ին ընդունված բանաձեւը: ԼՂ հարցով ենթահանձնաժողովի նիստի անցկացման տեղն ու ժամանակը կորոշեն հանձնաժողովի անդամները»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով, ԼՂ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ-ն, բայց այս հակամարտությունն ունի տարբեր ասպեկտներ: «Այդ ասպեկտները կապված են մարդու իրավունքների եւ փոխվստահության ստեղծման հետ: Մեր նպատակն է օգնել այդ խնդիրների լուծմանը»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:

Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը, Չավուշօղլուն նշել է, որ այդ հարցը դեռ օրակարգում չկա: «Հնարավոր է, այդ հարցը ներառվի Ստրասբուրգում կայանալիք նիստի օրակարգում»,- ըստ Trend-ի, ասել է Չավուշօղլուն:

No comments: