Thursday, April 14, 2011

ԼԱՎՐՈՎԸ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՎԵԼ

«Լրագիր» 14-4-2011- Արգումենտի Նեդելի թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ՌԴ նախագահ Մեդվեդեւը կարող է պաշտոնանկ անել երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Թերթի տեղեկություններով, Մեդվեդեւը վաղուց է դժգոհ Լավրովից, եւ այդ դժգոհությունը մեծացել է Աֆրիկայի հյուսիսում իրադարձությունների ֆոնին: Պատճառը մասնավորապես Լիբիայի հարցով Լավրովի հայտարարություններն են:
Թերթը գրում է, որ Լավրովին հեռացնելու պահանջը առաջ է քաշել ԱՄՆ, երբ Մեդվեդեւը դարձել է ՌԴ նախագահ: <ասնավորապես, այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը խնդրել է մեդվեդեւին, պատճառաբանելով, որ Լավրովը խորհրդային կոշտ գծի ժառանգորդն է:

No comments: