Thursday, April 14, 2011

Լ. Մելիք-Շահնազարյան. Արևմուտքին բարեկամ լինելը չի փրկում հեղափոխություններից

Panorama.am. 14-4-2011- «Ադրբեջանում իշխանությունը պանիկայի մեջ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հարևան երկրում ստեղծված իրավիճակն այսպես գնահատեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, ապա նկատեց, որ այն, ինչ այժմ կատարվում է Ադրբեջանում շատ նման է արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձություններին. երկրում կան լուրջ միջցեղական հակասություններ, միջազգային հակասություններ և կրոնական հակասություններ:
Լևոն Մելիք-Շահնազարյանը հիշեցրեց Արաբական երկրնեում տեղի ունեցող խմորումները, նշեց, որ Միացյալ Նահանգներն ամեն մի երկրում օգտագործեցին այդ երկրի հակասությունները` կրոնական, միջցեղական կամ միջազգային: Այսօր էլ, ըստ նրա, փորձ է արվում Ադրբեջանում նույնպես օգուտ քաղել և՛ կրոնական, և՛ միջազգային հակասություններից, և այս առումով Ադրբեջանում վիճակը ավելի լարված է, քան կարելի է պատկերացնել: Քաղաքագետը հիշեցրեց, որ Ադրբեջանի բնակչության մոտ 30 տոկոսը սունի մահմեդական է, իսկ 70-ը` շիա. հակաիսլամական քաղաքականություն վարող իշխանությունները այդ երկու ուղղություների հետ հակասություններ ունեն:
Նրա կարծիքով, երկրում հակասություններից օգտվելու ապացույց է այն, որ վերջին շրջանում Ադրբեջանում տեղի են ունենում բազմամարդ ցույցեր, որից մեկն էլ նախատեսված է ապրիլի 17-ին: Ըստ Լ. Մելիք-Շահնազարյանի` Ադրբեջանի վրա արևմտյան կազմակերպությունների կողմից մեծ ճնշումներ կան, և Արևմուտքին բարեկամ լինելը չի երաշխավորում և չի փրկում հեղափոխություններից:

No comments: