Thursday, April 14, 2011

Մարտին Գրաֆ. Էրդողանը շովինիստ մաչոյի պես է իրեն պահում

Panorama.am. 14-4-2011- Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ժամանակ ֆրանսիացի եվրախորհրդարանականը հարց է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
- Թուրքիայում փոքրամասնությունների կրոնական ազատություն չկա: Բոլոր կրոնական փոքրամասնությունների իրավունքները հավասարապես պահպանելու համար ի՞նչ երաշխիք կարող եք մեզ տալ:
Ի պատասխան` Էրդողանն ասել է.
- Ցանկանում եմ Ձեզ հրավիրել Թուրքիա: Դուք, ինչպես երևում է, Թուրքիան լավ չեք ճանաչում, գործում եք զգացմունքների ազդեցությամբ: Կարծում եմ, որ մեր այս ընկերը ֆրանսիացի է, այնպես չէ՞: Բայց, ախր, Թուրքիայի հանդեպ էլ եք ֆրանսիացի... Մեզանում այսպիսի մի լավ խոսք կա. «Թուրքիայի հանդեպ շատ ֆրանսիացի եք»:

Էրդողանի այս պատասխանը բորոբոքել է զայրույթ և առաջացրել դժգոհություն որոշ եվրախորհրդարանականների շրջանում: Մասնավորապես «Ազատություն» կուսակցության անդամ ավստրիացի եվրախորհրդարանական Մարթին Գրաֆն ասել է, որ Էրդողանն իրեն շովինիստական մաչոյի պես է պահել, վիրավորել է ֆրանսիացիներին և պարտավոր է ներողություն խնդրել նրանցից:

«Թուրքիայի վարչապետը ճամփից շեղվել է: Ինքն էլ չի հասկանում, թե ինչ է խոսում: Եվրախորհուրդը պետք է այդ խոսքերի համար հաշիվ պահանջի Էրդողանից: Իր այդ ելույթով Էրդողանը ցույց տվեց, թե որքան հեռու է քննարկում ծավալելու եվրոպական կուլտուրայից»,- ըստ «Firat» լրատվական կայքի` ասել է եվրապատգամավոր Մարթին Գրաֆը:

No comments: