Saturday, April 9, 2011

«Ժամանակ». Կոնգրեսը վերահաստատեց իշխանության հետ խաղի միասնական կանոնների շրջանակում խաղալու պատրաստակամությունը

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 8-ի հանրահավաքին և Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ թերթը գրում է. «Կոնգրեսը ապրիլի 28-ի համար ինքն իրեն դնում է հասարակությանը նոր գործողությունների էական տարբերակներ առաջարկելու պարտավորության առաջ, եթե իհարկե իշխանությունը չհավատա Կոնգրեսի վճռականությանն ու չփորձի ընդառաջել ներկայացված երեք պահանջներից թեկուզ որևէ մեկի մասով։ Չի բացառվում, որ իշխանությունը ինչ-որ պահանջի ընդառաջման տեսքով փոխզիջում առաջարկի Կոնգրեսին, ինչն ամենայն հավանականությամբ կընդունվի։ Թեև համեմատաբար կոշտ և վերջնագրային ոգով շեշտադրումներին, Կոնգրեսն, այդուհանդերձ, երեկ էլ վերահաստատեց իշխանության հետ խաղի միասնական կանոնների շրջանակում խաղալու պատրաստակամությունը»։

No comments: