Saturday, April 9, 2011

ԼՂՀ զինված ուժերը ռազմական զորավարժություններ են սկսել

Ուրբաթ առավոտից՝ ԼՂՀ ՊԲ ինված ուժերի ստորաբաժանումները ռազմական զորավարժություններ են սկսել Աղդամի շրջանում։ Այդ մասին հաղորդում է 1news.az-ը։
Զորավարժություններն անցկացվում են Աղդամի շրջանի տարածքներում՝ նախկին խորհրդային Ուզունդերե ռազմական բազայի մոտակայքում՝ Շահ Բուլաղ լեռան ստորոտում։
Լսվում են ավտոմատային և գնդացրային կրակահերթերի ձայներ, ինչպես նաև տանկերի ու ռազմական մեքենաների աղմուկ, հրանոթային կրակոցներ։
Նշվում է, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակում են հետևել հայկական կողմի ռազմական զորավարժությունների ընթացքին։

No comments: