Thursday, April 7, 2011

Հայաստանում անցկացվելիք շինարարական ցուցահանդեսում կմասնակցեն նաև Թուրքիայից

Panorama.am. 7-4-2011- Ավանդական դարձած ամենամյա «Շինարարություն և Վերանորոգում EXPO 2011» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կմեկնարկի ապրիլի 8-ից և կշարունակվի մինչև 10-ը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ցուցահանդեսի կազմակերպիչ LOGOS EXPO Center-ի լրատվական ծառայությունից:
Ցուցահանդեսը, որ կազմակերպվում է արդեն 8-րդ անգամ, ամենախոշոր շինարարական ցուցահանդեսն է Հայաստանում: Ցուցահանդեսին կմասնակցեն խոշոր շինարարական ապրանքանիշերը ոչ միայն Թուրքիայից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և Պարսկաստանից, այլև մի շարք այլ զարգացած արդյունաբերությամբ երկրներից:
Կազմակերպիչների խոսքով, տեղական կազմակերպությունների համար այս ցուցահանդեսը թերևս մեծ հեռանկարներ է բացում տեղում գործնական հարաբերություններ հաստատել, որն էլ ուղղված է շինարարության ոլորտում առաջադեմ ընկերությունների հետ ինտեգրացմանը, իսկ վերջինս անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում Հայաստանի տնտեսության մեջ միջազգային ներդրումների աճին:

No comments: