Wednesday, April 13, 2011

Բելգիա. Թուրքական դրոշը` այս անգամ ոչխարի մեջքին

Panorama.am. 13.4.2011- Ըստ թուրքական «Ռադիքալ»(Radikal) օրաթերթի Բելգիայի ծայրահեղ աջակողմյան Flaman Vlaams Belang կուսակցությունը ապրիլի 10-ին կայացած կուսակցական համագումարում մի պաստառ է օգտագործել, որի վրա Թուրքիայի և Մարոկկոյի դրոշները խորհրդանշող կարմիր մի ոչխար է պատկերված եղել:
Պաստառի վրա պատկերված է նաև եվրոպական երկրները խորհրդանշող սպիտակ ոչխար, որը, կարծես, Եվրոպայից դուրս է վռնդում Թուրքիան ու Մարոկկոն խորհրդանշող կարմիր ոչխարին:
Այս միջադեպը առաջացրել է Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան դժգոհությունը: Ըստ դեսպանության տարածած հայտարարության` «Ռասիստական բովանդակությամբ պաստառը օտար երկրների հանդեպ թշնամություն է պարունակում և, ըստ Բելգիայի օրենքների, քրեական պատասխանատվություն է նախատեսում»:

No comments: