Wednesday, April 13, 2011

«Ժամանակ». Պարսիկները հայկական ձու չկերան

Շաբաթներ առաջ «Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ Իրանը ցանկանում է ձու ներկրել Հայաստանից: Այսօր փորձ է արվել «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանից պարզել, թե բանակցությունները ինչ արդյունք են ունեցել:
«Բանակցությունների արդյունքում մենք համաձայնության չեկանք, քանի որ նրանք չցանկացան առնվազն 1 տարով պայմանագիր կնքել: Պազապես ցանկանում էին միայն սղության դեպքում իրենց ձու մատակարեինք, իսկ նման պայմաններում կա՛մ մեզ մոտ չնախատեսված ձվի սուղ կառաջանար, կա՛մ էլ հավելյալ արտադրանք ունենալու դեպքում` ավելցուկ: Իսկ դա մեզ ձեռնտու չէր, քանի որ մենք, Պարսկաստանից բացի, ձվի այլ շուկաներ չունենք»,- պարզաբանել է Խաչիկ Մանուկյանը:

No comments: