Thursday, April 14, 2011

ԼՂՀ ՊԲ. Արցախի ՀՕՊ ուժերը վերահսկում են իրավիճակը

«Այսօր ժամը 10.15 րոպեից Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Քյուրդամիրում տեղակայված ավիացիոն գնդի 4 գրոհային ինքնաթիռներ և 9-ը մարտական ուղղաթիռներ Ադրբեջանի զինված ուժերի առաջին բանակային կորպուսում անցկացվող հրամանատար-շտաբային զորավարժությունների և ՀՕՊ ստորաբաժանումներում իրականացվող ստուգումների շրջանակում ուսումնա-մարտական թռիչքներ են իրականացնում շփման գծից 5-15 կմ խորության վրա»,- մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հայտարարությունն այն մասին, թե շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական գրոհային ինքնաթիռները վարժանքներ են իրականացնում՝ Panorama.am-ին պարզաբանեց ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նա ընդգծեց, որ ադրբեջանական օդուժի կողմից Արցախի սահմանը խախտելու դեպք չի արձանագրվել, իսկ ԼՂՀ ՊԲ հակաօդային ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները ժամանակին հավաստանշվել են և շարունակ գտնվում են խիստ վերահսկողության տակ:

No comments: