Thursday, April 14, 2011

«Հրապարակ». Էլի թուրքերին հող ենք տալիս

«Հրապարակ» թերթն անդրադարձել է Արաքսի հունը ի վնաս Հայաստանի սահմանների փոխելու խնդրին. «Եթե գետի հունից կարելի է որոշակի քանակությամբ ավազ հանել՝ թույլատրելի սահմաններում, ապա այդ թույլատրելին այն աստիճան է չարաշահվել, որ Արաքս գետը փոխել է հունը»,-գրում է օրաթերթը։
«Ես որքան տեղյակ եմ, գետի հունը խորացել է Հայաստանի տարածք»,- ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը: «Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ Վլադիմիր Միհրանիչն (Վլադիմիր Մովսիսյան) իր բերանով ասաց։ Իսկ հիմա չգիտեմ՝ ինչու չի ուզում այդ մասին խոսել։ Ես մինչ այդ լսել էի՝ 20 մետր, բայց Վլադիմիր Միհրանիչը շատ ավելի մեծ թիվ նշեց։
Իսկ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը ժխտեց՝ ասելով, թե հնարած է։ Ասեմ, որ ես այդ մասին ոչ թե մեկ, այլ մի քանի տեղից եմ լսել։ Բացի այդ, պնդում էր, որ գետի հունը փոխելը չի նշանակում, թե սահմանն է փոխվում, քանի որ սահմանն իր նշաններն ունի, եւ մենք, իբր, տարածք չենք կորցնում; Բայց դա առանձին ուսումնասիրության հարց է, եւ որքան ես եմ լսել, մենք հենց այդպես էլ տարածք ենք տալիս Թուրքիային»,- ասել է Կարինե Դանիելյանը:

No comments: