Thursday, April 14, 2011

«168 ժամ». ՀՅԴ–ն կպաշտպանի՞ Սերժ Սարգսյանին

News.am. 14-4-2011- Վերջերս հաճախակի են դարձել հայտարարությունները, թե խորհրդարանական և արտախորհրդարանական որոշ ուժեր բանակցում են ընդդիմության դաշտում երրորդ ուժ կամ դաշինք ստեղծելու համար։ Դրա հիմնական դերակատարները «Ժառանգություն» և «Դաշնակցություն» կուսակցություններն են։ Իշխանական շրջանակներում, սակայն, քննարկվում է, որ հատկապես ՀՅԴ–ի դեպքում դա տեղի չի ունենա։ Մեր տեղեկություններով՝ այդ կուսակցության ներկայացուցիչները ներկայումս բանակցում են իշխանությունների հետ՝ հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու համար։ Ու քանի դեռ ավանդույթ կա, որ սփյուռքում գործող կուսակցություններից մեկը պետք է ներկայացված լինի ՀՀ խորհրդարանում, ավանդաբար այդ ուժը եղել է և հաջորդ տարի էլ կլինի ՀՅԴ–ն։
Իշխանական կուլիսներում խոսում են, որ ներկայումս ՀՅԴ–ն պարզապես բանակցում է տոկոսների շուրջ։ Ըստ նույն աղբյուրների, երաշխիքներ ստանալուց հետո ՀՅԴ–ն մյուս ուժերի հետ բանակցությունները, որոշ դեպքերում՝ համագործակցությունը, կշարունակի, սակայն ընտրություններին կմասնակցի առանձին։ Իսկ արդեն 2013թ. նախագահական ընտրություններին ՀՅԴ–ն՝ ի հեճուկս ընդդիմության դաշտի մյուս ուժերի, կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

No comments: