Thursday, April 7, 2011

Ադրբեջանը տեղեկացված է եղել կիպրաբնակ թուրքերի` Արցախ այցելության մասին

HayNews.am. 7-4-2011- «Միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն» Ժաննա Կրիկորովան, ով կազմակերպել է կիպրաբնակ թուրքերի այցն Արցախ, Regnum-ի հետ զրույցում հայտարարել է, թե Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նախօրոք տեղեկացված էր ծրագրվող միջոցառման մասին: Հիշեցնենք, որ սույն կազմակերպությունը` բրիտանական «International Alert»-ի հովանու ներքո կազմակերպել էր սեմինար-քննարկում Արցախում, որին մասնակցում էին ներկայացուցիչներ աշխարհի այլ չճանաչված երկրներից, այդ թվում և այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունից»:
«Նման ծրագիր սկսելուց առաջ կազմակերպությունը խոսել է բոլոր երեք կողմերի` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների հետ, որոնք էլ տվել են իրենց համաձայնությունը: Դրանից հետո, երբ կայանում է սեմինարը, Ադրբեջանը նրանց մտցնում է սև ցուցակի մեջ` շատ լավ իմանալով միջոցառման մասին»,-ասել է Կրիկորևան:

No comments: