Thursday, April 7, 2011

Թուրքական դատարանը որոշում է կայացրել Էրդողանի դեմ

Tert.am. 7-4-2011-Թուրքական դատարանը բավարարել է Թուրքիայի դատավորների և դատախազների միության (ԴԴՄ)՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ներկայացրած հայցը։ Այս մասին է գրում թուրքական «Ենի Չաղ» թերթը։
Ըստ թուրքական պարբերականի՝ Անկարայի դատարանի կայացրած որոշման համաձայն՝ Էրդողանն իր արտահայտությունների համար 2500 (մոտ 1600 ԱՄՆ դոլար) թուրքական լիրիայի փոխհատուցում պետք է վճարի ԴԴՄ–ին։
2010թ. Էրդողանն իր հերթական ելույթներից մեկի ժամանակ միևնույն նժարին էր դրել ահաբեկչական կազմակերպությանն ու Դատավորների և դատախազների միությանը։

No comments: