Wednesday, April 13, 2011

Քուրդ կուսակցապետի քիթը կոտրած թուրք երիտասարդը՝ պատգամավորության թեկնածու

Tert.am. 13-4-2011- Թուրքիայում հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որպես անկախ թեկնածու պատրաստվում է մասնակցել Իսմայիլ Չելիքը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշենք, որ 28-ամյա Չելիքը երկու տարի առաջ Սամսուն քաղաքում դատարանի առջև հարձակվել էր այժմ արդեն չգործող «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցության առաջնորդ Ահմեթ Թուրքի վրա և կոտրել նրա քիթը։ Դեպքից հետո Չելիքը ձերբակալվել էր և տուգանվել ընդամենը 7 հազար թուրքական լիրայով (մոտ 4600 ԱՄՆ դոլար)։

No comments: