Wednesday, April 13, 2011

Մինսկի խմբի միջնորդները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիրեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Ապա» գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը:
Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ հանդիպումը կկայանա Վաշինգտոնում առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Հանդիպմանը միջնորդները պետքարտուղարին կտեղեկացնեն Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ընթացքի մասին:
Ներկայում Մինսկի խմբի միջնորդները տարածաշրջանային այցով Բաքվում են, որտեղ նրանք հանդիպելու են Ադրբեջանի ղեկավարության հետ: Նախօրեին նրանք հանդիպել էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ:

No comments: