Thursday, April 7, 2011

Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ

HayNews.am. 6-4-2011- Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, թե թույլ չեն տալու նաև ընդդիմության կողմից ապրիլի 16-ին ծրագրված հանրահավաքը: Այդ մասին բարձրաձայնել է Ալիևի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը` ապրիլի 2-ին, Ադրբեջանի ընդդիմությունը փորձեց հանրահավաք անցկացնել, սակայն ոստիկանները բռնի ուժով արգելեցին այն, շուրջ 200 հոգի բերման ենթարկվեց ոստիկանություն, նրանցից շատերին մեղադրանքներ առաջադրվեց: Ավելին, մի քանի օրվա ընթացքում այդ երկրում ծեծի և խոշտանգման ենթարկվեցին բազմաթիվ լրագրողներ:

No comments: