Saturday, April 16, 2011

Հրեական համայնքը կոչ է անում միջազգային հանրությանը պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Հայաստանի հրեական համայնքը հանդես է եկել հայտարարությամբ` ցավ հայտնելով 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության կապակցությամբ:
Այսօր Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Արգենտինան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Կանադան, Լիբանանը, Ռուսաստանը, Ուրուգվայը, Շվեյցարիան, Նիդերլանդները, Շվեդիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Կիպրոսը, Ավստրալիան, Վենեսուելան. Չիլին, ինչպես նաև մի շարք միջազգային կազամկերպություններ: Ցեղասպանության մասին ճշմարտությունը պետք է ընդունել, անկախ այն բանից, թե որքան ցավալի է այն: Այն չպետք է համապատասխանեցնել ժամանակակից միջազգային հարաբերություններին:
Չդատապարտելով ողջ ժողովրդի նկատմամբ իրականացրած վայրագությունը, 20-րդ դարում մարդկությունը ականատես եղավ արյունալի դրամաների, դա բերեց միլիոնավոր զոհերի Հոլոքոստում Դարֆուրում, Ռուանդայում և այն բանի, որ այսօր էլ տարբեր երկրների գլխում ոչ հազվադեպ այնպիսի վտանգավոր հայտարարություններ են ծնվում, ինչպիսիք են ազգային, ռասայական անհանդուժողականությունը, այլատյացությունը և որպես դրանց հետևանք ահաբեկչությունը:
«Հայաստանի հրեական համայնքը կոչ է անում միջազգային հանրության այն բոլոր երկրներին, որոնք պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նախաձեռնեն Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև, ինչը թույլ կտա հիմք ստեղծել դրա քաղաքական ու իրավական հետևանքների չեզոքացման համար: Դա անհրաժեշտ է հանուն արդարադատության, բարոյականության, ժողովրդավարության: Ցեղասպանությունը որակվում է որպես մարդկության դեմ հանցագործություն, նման հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և դրանց ճանաչումը պետք է ոչ թե մահացած, այլ կենդանի մարդկանց: Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը ցույց կտա քաղաքակիրթ հանրության ուժը, խելքն ու համերաշխությունը»,-ասված է համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի այսօր տարածած հաղորդագրության մեջ:

No comments: