Thursday, April 7, 2011

Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանի ատոմակայանում միջազգային փորձաքննություն անցկացվի

Tert.am. 6-4-2011- Ադրբեջանը պատրաստվում է դիմել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ)՝ Մեծամորի ատոմակայանում լայնածավալ փորձաքննություն անցկացնելու խնդրանքով։ Այս մասին Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը։
Նրա խոսքերով՝ նման փաստաթղթի պատրաստման համար անհրաժեշտ են գիտական հիմնավորումներ, որոնք արդեն ներկայացվել են համապատասխան պետական մարմիններին։
Ղարիբովը նշել է, որ ատոմակայանը կառուցվել է 40 տարի առաջ հին տեխնոլոգիաներով, ուստի լուրջ անհանգստություններ կան ատոմակայանի անվտանգության հետ կապված։
ԱԷՄԳ հանձնաժողովը Հայաստան է ժամանելու մայիսի 14-ին։

No comments: