Thursday, April 7, 2011

Բաքվում ՌԴ դեսպան. Մոսկվան առավելագույն ակտիվություն է ցուցաբերում ԼՂ խնդրի լուծման գործում

News.am. 6-4-2011- Ռուսաստանը ցուցաբերում է առավելագույն ակտիվություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:
«ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների նախագահներից միայն Ռուսաստանի նախագահն է անձամբ զբաղվում այդ հարցով»,- ասել է Դորոխինը:
Նա նշել է, թե Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն է զգում ցարաբաղյան հարցի կարգավորման մեջ եւ այդ պատասխանատվությունը իրացնելու կոնկրետ գործերում նաեւ հետագայում:
«Մենք ունենք շանս, հատուկ պոտենցիալ, որը բխում է հակամարտության կողմերի հետ հատուկ հարաբերություններից, եւ մեր բարոյական ու պատմական պարտականությունն ենք համարում այդ շանսից օգտվելը»,- նշել է նա` հավելելով, որ Ռուսաստանի միջնորդությունը իրականացվում է ԵԱՀԿ մյուս համանախագահների համաձայնությամբ եւ աջակցությամբ:

No comments: