Thursday, April 7, 2011

Փորձագետ. Ադրբեջանի կողմից իսլամական գործոնի շահարկումը մտահոգության տեղիք է տալիս

Panorama.am. 6-4-2011- «Ղարաբաղյան հակամարտությունը լուծում չի ստանա կարճաժամկետ հեռանկարում»,- հայտարարեց է «Deutsche Welle» ռուսական ծառայության խմբագիր և Արևելյան եվրոպայի բաժնի ղեկավար Ինգո Մայնթոֆելը առցանց հարցազրույցի ժամանակ` մեկնաբանելով Լեռնային Ղարբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների վարաբերյալ Panorama.am-ի հարցը:
«Սա շատ բարդ հակամարտություն է, այդ իսկ պատճառով այն չի կարող արագ լուծում ստանալ ու բավարարել բոլոր կողմերն: Իմ կարծիքով կարևոր է այդ հակամարտության լուծումը փնտրել տարածաշրջանի բոլոր հակամարտությունների համատեքստում: Դրա ահամար անհրաժեշտ է ստեղծել Ամբողջ Կովկասում անվտանգության հարցերի և համագգործակցության քննարկման պլատֆորմ»,- նշեց Մանթոյֆելը:

Միևնույն ժամանակ` փորձագետի կարծիքով Հարևավային Կովկասում հակամարտությունների կարգավորման գործընթացին պետք է մասնակցեն ոչ միայն ճանաչված երկրները այլ նաև միջազգայնորեն չճանաչված սուբյեկտները: Սակայն նրա կարծիքով 1988-ի ստատուս-քվոյին վերդառնալը իրատեսական չէ:

«Ես կարծում եմ, 1988-ի ստատուս-քվոյին վերադառնալը հնարավոր չէ և միևնույն ժամանակ ներկայիս ստատուս-քվոյի պահպանումն էլ չի բավարարում հակամարտության կողմերին»,- ասաց նա:

Գերմանացի փորձագետին նաև անհանգստացնում է այն փաստը, որ Ադրբեջանը անընդհատ շահարկում է իսլամական համերաշխության գործոնը և անընդհատ փորձում է միջազգային կազմակերպություններում «անցկացնել» հակահայկական բանաձևեր:

«Միանգամայն, մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Ադրբեջանը առարկայացնում է իսլամական գործոնը այս իրավիճակում», -հայտարարեց Ինգո Մանթոյֆելը:

No comments: